Վանաձոր քաղաքի բնակիչ Ռազմիկ Պապոյանին մեղադրանք է առաջադրվել առ այն, որ նա 15.02.2013թ. ժամը 21.30-ի սահմաններում Վանաձորի բնակարանում կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել է կնոջ' Գոհար Պապոյանի հետ: Վեճի ընթացքում մարմնական վնասվածք պատճառելու դիտավորությամբ ձեռքերով և ոտքերով հարվածել է կնոջ մարմնի տարբեր մասերին, ապա ծխախոտի այրվող գլանակը սեղմելով հանգցրել է նրա ճակատին' առողջությանը դիտավորությամբ պատճառելով միջին ծանրության վնաս:
43-ամյա Ռազմիկ Պապոյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի առաջին մասով՝ դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը, խափանման միջոց ընտրվել՝ չհեռանալու մասին ստորագրությունը:
Գործը Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում է, սակայն դեռևս որևէ դատավորի չի մակագրվել: