Նոր Զելանդիայի մայրաքաղաքում վերջին տասնամյակների ամենաուժեղ ձնաբքի պատճառով չեղյալ են հայտարարվել բոլոր ավիաչվերթները. գրում է ИТАР-ТАСС-ը: Բնության տարերքը ուղեկցվում է սաստիկ քամով և անձրևներով:
Կաթվածահար են նաև ավտոմայրուղիները և նավահանգիստները: Փրկարարները մեկ գիշերվա ընթացքում ձյան տակից ստիպված են եղել դուրս բերել մեքենաների մեջ մնացած տասնյակ մարդկանց: Փակ են պետական հաստատութուններն ու դպրոցները: Այս պահին 4 մարդ է հոսպիտալացվել քամուց պոկված ծառերի հարվածներից: Վերջին անգամ Նոր Զելանդիայում ձյուն տեղացել էր 1939-ին: