Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան մոտ տեղի ունեցած միջադեպի հետևանքով հրազենային վնասվածք ստացած N զորամասի հրամանատար, գնդապետ Արտակ Բուդաղյանը հարցաքննվել է որպես վկա։ Այս մասին Լուրեր.com-ի հետ զրույցում ասաց ՀՀ ՊՆ քննչական վարչության հասարակության հետ կապերի սպա Մերի Սարգսյանը։

Հիշեցնենք, որ հունիսի մեկին Գորիսում՝ Սուրեն Խաչատրյանի առանձնատան մոտ տեղի ունեցած փոխհրաձգության ժամանակ սպանվել էր Գորիսի քաղապետի նախկին թեկնածու, «Վարարակն» ԲԲԸ փոխտնօրեն Ավետիք Բուդաղյանը, իսկ նրա եղբայրը՝ Գորիսի զորամասի նախկին հրամանատար գնդապետ Արտակ Բուդաղյանը հրազենային ծանր վնասվածքով հոսպիտալացվել էր: Արտակ Բուդաղյանը հրազենային վնասվածքը ստացել է լյարդի շրջանում, գնդակը խրվել է գոտկային մկանային հյուսվածքների մեջ և դեպքի հաջորդ օրն իսկ, երբ նա տեղափոխվել է կենտրոնական կլինիկական հոսպիտալ, գնդակը հեռացվել է նրա մարմնից: