Ինչպես արդեն հրապարակել էր ԳԱԼԱ-ն՝ հինգշաբթի օրը տեղի ունեցած Կառավարության նիստում վարչապետ Տիգրան Սարգսյանը հանդես էլ եկել քաղաքական հայտարարություններով: Հիշեցնենք՝ դիմելով իր կաբինետի անդամներին՝ Տիգրան Սարգսյանը ասել էր. «Ես հանձնարարում եմ ձեզ բոլորիդ եւ պահանջում, որ որեւիցե մեղադրանք, որ հնչել է ձեր հասեցին, անպատասխան չմնա, դուք պարտավոր եք պատասխանել այդ մեղադրանքներին կամ հերքել, կամ պատրաստել նյութեր, եւ դրանք ուղարկել դատախազություն կամ հրապարակային ներկայացնել, որ այդ մեղադրանքները ճիշտ են, եւ դուք դրա համար պետք է կրեք պատասխանատվություն»:

ԳԱԼԱ-ի լրագրողը առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանից փորձելէ ճշտել, թե ինչպես է պատրաստվում վերջինս կատարել իր վերադասի հրահանգը եւ դիմելո՞ւ է արդյոք դատախազություն: «Եթե հնչեն, հենց այդպես էլ կգործենք: Առայժմ ոչ մի գործողություն չեմ անելու»,- մեզ հետ զրույցում ասել է Դերենիկ Դումանյանը:

Վերջինս վստահեցրել է, թե բյուջեի թալանի մասին խոսակցությունները իր ղեկավարած գերատեսչությանը չի վերաբերվում: «Մեր մասով չեն խոսում, առողջապահության ոլորտին չի վերաբերվում»,-ասել է առողջապահության նախարարը:

Փայլակ Ֆահրադյան