Ճանապարհային երթևեկության կանոնների պահպանման մասին ավելի շատ խոսում են պատգամավորները, կառավարության անդամները, ուժային կառույցի ներկայացուցիչները, բայց երբ հերթը հասնում է օրենքի կիրառմանը, որոշ «վայ պաշտոնյաներ» առաջին հերթին իրենք են խախտում օրենքը:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, այսօր՝ հունիսի 23-ին, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը լուսանկարների շարք է արել, որտեղ երևում է, թե ինչպես են ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը Mercedes մակնիշի 005 ՕՕ 11 համարանիշի ավտոմեքենայով, իսկ ԱԺ պատգամավոր Գալուստ Սահակյանը՝ Toyota Camry մակնիշի 088 ՕՕ 01 համարանիշի ավտոմեքենայով երթևեկում առանց ամրագոտու: Տեսնես ԱԺ-ի պատգամավորները գիտե՞ն, որ նման օրինախախտման համար ճանապարհային ոստիկանը կարող է իրենց իսկ ընդունած օրենքով վարչական պատասխանատվության ենթարկել իրենց: Ի դեպ՝ ֆոտոլրագրողը, երբ Գալուստ Գրիգորիչին հայտնել է, որ իր կողմից կատարված խախտումը լուսանկարվել է, պատասխանել է, որ պատրաստ է տուգանքը վճարելու, իսկ Է. Շարմազանովն էլ պատասխանել է՝ «Քաշվանք»: