Արդեն խոսել ենք Ֆրանսիայի, Շոտլանդիայի ծիծաղելի օրենքների մասին: Ի լրումն նշվածի' անդրադառնանք ևս մի քանի երկրների, քաղաքների օրենքներին, որից հետո մեր երկրի օրենսդրությունը ամենակատարյալը կթվա:

Այսպես.

Հոնկոնգում օրենքն իրավունք է տալիս կնոջը սպանել ամուսնուն, եթե վերջինս դավաճանել է իրեն: Օրենքը, սակայն, նախատեսում է նման սպանության հնարավորություն միայն մերկ ձեռքերով' առանց որևէ այլ առարկաներ օգտագործելու:

Լիվերպուլում օրենքը թույլատրում է վաճառողուհիներին քաղաքացիներին սպասարկել մերկ վիճակում:

Իտալական օրենսդրությունն առավել հետաքրքիր է:

Իտալիայի ողջ տարածքում օրենքն արգելում է տգեղ կանանց ծովափում մերկանալ: Պալերմոյում օրենքը թույլատրում է ծովափում մերկանալ միայն գեղեցիկ կանանց, իսկ տղամարդկանց դա խստիվ արգելվում է:

Հետաքրքիր է, թե իտալական օրենսդրությունն ինչպես է բնորոշում գեղեցիկ և տգեղ կանանց, և ինչ չափանիշների կինը պետք է բավարարի, որպեսզի գեղեցիկ համարվի:

Իրավաբան.net