ԱՄՆ-ի Կոլորադո նահանգի տարրական դպրոցներից մեկում ոտնահարել են 6-ամյա տրանսսեքսուալ աղջկա իրավունքները' արգելելով նրան մտնել կանացի զուգարան. հայտարարել է քաղաքացիական իրավունքների հարցերով տեղի հանձնաժողովը, գրում է BBC-ն:
Քոյ Մաթիսը տրանսսեքսուալ է, նրա հոգեբանական և կենսաբանական սեռերը չեն համապատասխանում. նա տղա է ծնվել, սակայն ուղեղը նրան ընկալում է որպես աղջիկ, և նա իրեն պահում է որպես աղջիկ:
Հանձնաժողովի կարծիքով' դպրոցը, որտեղ սովորում էր Քոյը, անտեսել է նրա սեռական ինքնընկալումը և անառողջ մթնոլորտ է ստեղծել նրա համար:
Աղջկա ընտանիքը արդեն փոխել է դպրոցը: