FEMEN շարժման մի քանի կիսամերկ ակտիվիստուհիներ ցատկել են Թունիսի վարչապետ Ալի Լարաեդի ավտոշարասյան մեքենաների վրա Բրյուսել կատարած նրա այցի ընթացքում. գրում է France 24-ը:
Աղջիկները բացականչում էին «Դադարեցրե՛ք հալածանքները», «Ազատությո՛ւն Ամինային» լոզունգները: Ամինան Թունիսյում ձերբակալված FEMEN ակտիվիստուհիներից է:
Ակցիային մասնակցել է 4 աղջիկ, որոնցից 2-ը բարձրացել են վարչապետի մեքենայի վրա, իսկ մյուս 2-ը լոզունգներ են վանկարկել: Այն բանից հետո, երբ թիկնապահները վայր են իջեցրել աղջիկներին մեքենաների վրայից, նրանք անհետացել են դեպքի վայրից: