ՀՀ գլխավոր դատախազությունը Ազգային ժողովի աշխատակազմից ստացել է Վերահսկիչ պալատի՝ 2012 թ. տարեկան հաշվետվությունը:
Այս մասին Tert.am–ին հայտնեց Գլխավոր դատախազության մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանը՝ հավելելով, որ հաշվետվությունն ուղարկվել է Հովիկ Աբրահամյանի հանձնարարությամբ:

Հաշվետվությունը հանձնվել է Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչություն:

Հիշեցնենք, որ ԱԺ-ում Վերահսկիչ պալատի՝2012 թ. հաշվետվության քննարկման ժամանակ պարզվեց, որ բյուջեի ծախսման ոլորտում կան զանգվածային չարաշահումներ, որոնք հատկապես վերաբերում են գնումներին և շինարարության ոլորտներին:

Ի պատասխան Tert.am-ի հարցին, թե ինչու՞ մինչև հիմա չէր ուղարկվում հաշվետվությունը, Վերահսկիչ պալատի մամուլի քարտուղար Աննա Վարդանյանը հայտնեց. «ՎՊ կոլեգիալ մարմին է, Իշխան Զաքարյանը միանձնյա որոշում չի կայացնում, և հարցը պետք է քննարկվի ՎՊ խորհրդի նիստում, որն առաջիկայում է հրավիրվելու»: