Ջրհեղեղից տուժած Հնդկաստանի հյուսիսային Ուտտարխանդ նահանգի իշխանությունները հայտարարել են, որ շուրջ 3 հազար մարդ այս պահին համարվում է անհետ կորած: Հունիսի 14-17-ը ընկած հատվածում տեղացած հորդառատ անձրևները հանգեցրել էին մի շարք գետերի ամբարների փլուզմանը, որն էլ իր հերթին առաջ էր բերել հեղեղներ և սողանքներ: Այս պահին հայտնաբերվել է 822 զոհվածի դիակ: Փլուզված կամուրջների հետևանքով արգելափակված է մնում 1.8 հազար մարդ, ովքեր տարհանման կարիք ունեն:
Իշխանությունները զգուշանում են հիվանդություների տարածումից: Գետերի վարարումը կարող է առաջ բերել Հնդկաստանի համար վտանգավոր մալարիայի և դենգե համաճարակի, ինչպես նաև աղիքային ինֆեկցիաների: Այս պահին հիվանդությունների պատճառով հոսպիտալացվել է 120 մարդ: