Ճապոնիայում ամուսնական զույգերը սեքսով զբաղվում են ամիսը մեկ անգամ, իսկ զույգերի կեսից ավելին առհասարակ ապրում է առանց սեռական հարաբերությունների: Նման արդյունքներ են ցույց տվել պահպանակներ արտադրող Sagami Rubber Industries Co ընկերության կողմից անցկացրած հարցումները:

Հարցումն անց է կացվել 20-69 տարեկան 14 հազար տղամարդկանց և կանանց շրջանում: Պարզվել է, որ չամուսնացած մարդկանց 29%-ն իր կյանքը համարում է «անսեքսուալ»: Նման բնորոշում են տվել իրենց կյանքին նաև ամուսնացածների 55.2%-ը: Ընդ որում, 40-59 տարեկան ամուսնացած տղամարդկանց 60%-ը երբեք սեքսով չի զբաղվում իր կնոջ հետ:

Ինչ վերաբերում է սեքսով զբաղվելու հաճախականությանը, ապա միջինում ճապոնացիները սեքսով զբաղվում են ամսվա մեջ 1.7 անգամ: Ընդ որում, և՛ կանայք, և՛ տղամարդիկ նշել են, որ կցանկանային ավելի հաճախ սեռական հարաբերություններ ունենալ: Սեքսի պակասի հիմնական պատճառը նրանք տեսնում են զուգընկերոջ մոտ ցանկության բացակայության և ժամանակի սղության մեջ: