Չինաստանի Սինցյան ույգուրյան ինքնավար շրջանում մոտոցիկլների վրա 100-ից ավել երիտասարդներ հարձակվել են ոստիկանական տեղամասի վրա: Երիտասարդները զինված են եղել դանակներով. գրում է Reuters-ը:

Նույն ինքնավար մարզի մեկ այլ շրջանում ակտիվիստների կողմից հարձակման են ենթարկվել 200 մարդ: Ոստիկանությունը պարզում է տուժածների քանակը:

Սինցյանում հունիսի 26-ին տեղի ույգուրյան բնակչության կողմից ոստիկանության վրա կատարած հարձակումից հետո սրվել էին հարաբերությունները իրավապահների և բնակչության միջև: Իշխանությունները այդ հարձակումը որակեցին որպես ահաբեկչական ակտ: Կոնֆլիկտի պատճառերը դեռևս հայտնի չեն: Վերջին տվյալներով' բախումների արդյունքում զոհվել էր 35 մարդ: