Գերմանիայի իշխանությունները քննարկում են Կենտրոնական հետախուզական վարչության նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենին քաղաքական ապաստան տալու հարցի հետ կապված իրավաբանական մոտեցումները, հայտնել է Գերմանիայի Արտաքին գործերի նախարար Գիդո Վեստերվելլեն:
«Մենք ուսումնասիրում ենք այդ հնարավորության մասին հարցը»,- իրավաբանական տեսանկյունից հղում անելով գերմանական աղբյուրներին՝ հաղորդում է «interfax»-ը:
Նշենք, որ Վեստերվելլեն, այնուամենայնիվ նշել է, որ Մոսկվայում Գերմանիայի դեսպանատունը Սնոուդենի կողմից ստացել է համապատասխան հարցադրում:
Ավելացնենք, որ BBC-ն հաղորդագրություն տարածելով այն մասին, որ Սնոուդենը հրաժարվել է Ռուսաստանից ապաստան խնդրելու մտադրությունից, միաժամանակ նշում է, որ ըստ «WikiLeaks»-ի կայքում տեղադրված տեղեկատվության սնուդենը նման հարցադրումներ է ուղղորդել աշխարհի 19 երկրների:
Ըստ նույն աղբյուրի Սնոուդենին ապաստան տալուց առաջին հրաժարվող երկիրը Լեհաստանն է, որի ԱԳՆ նախարար Ռադոսլավ Սիկորսկին իր «Twitter»-ի էջում գրել է, որ «Ստացվել է մի նամակ, որը չի համապատասխանում ապաստան ստանալու համար պահանջվող ձևի չափանիշներին: Սակայն, եթե այն նույնիսկ համապատասխաներ, ես չեմ տա դրան դրական երաշխավորությություն: