Պերուի մայրաքաղաք Լիմայում շինարարական ընկերություններից մեկի կողմից ավերվել է 4.000 տարի առաջ կառուցված հնագույն մի բուրգ. գրում է Associated Press-ը' հղում կատարելով Պերուի մշակույթի փոխնախարար Ռաֆայել Վարոնին:
6 մետր բարձրությամբ ավերված բուրգը գտնվում էր Պերուի հնագույն բնակավայրերից մեկում' El Paraiso-ում (դրախտ): Համալիր շինության մեջ կա 12 սրբավայր, որոնց կենտրոնում գտնվում էր բուրգը' որպես տաճար: Այն կառուցելու համար պահանջվել է 100 տոննա քար:
Վարոնի խոսքերով'Alisol и Provelanz շինարարական ընկերությունը փորձել է ավերել ևս 3 բուրգ, սակայն նրանց կանգնեցրել են տեղաբնակները:
Շինարարական ընկերությանը պաշտոնապես մեղադրանք է ներկայացվել: