Եգիպտոսի Սահմանադրական դատարանի նախագահ Ադլի Մանսուրն այսօր իր նախագահական երդումն է տվել երկրի ժամանակավոր ղեկավարի պաշտոնում: Նա կկառավարի երկիրը անցումային շրջանի ողջ ընթացքում, որը կտևի մինչ նոր նախագահական ընտրությունների անցկացումը. գրում է Reuters-ը:

Մանսուրի խնդիրը լինելու է զինվորականության կողմից ներկայացված՝ երկիրը քաղաքական ճգնաժամից դուրս բերելու ծրագրի մշակումը, որի թվում' նոր սահմանադրության մշակում՝ ընդդիմության կարծիքը հաշվի առնելով, և ժամանակավոր կառավարության ստեղծում:

Նշենք, որ Մանսուրը զինվորականության կողմից նշանակվել էր պետության ղեկավար հուլիսի 4-ի ռազմական հեղաշրջումից հետո, երբ նախագահ Մուրսիից վերցրել էին նրա լիազորությունները: Նա այս պահին տնային կալանքի տակ է վերցվել, իսկ «Մուսուլման եղբայրներ» կուսակցության նրա համախոհները ձերբակալվել են և տեղափոխվել այն բանտը, ուր արդեն իր պատիժն է կրում Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքը, ում իր հերթին 2011-ի հեղաշրջման արդյունքում փոխարինել էր Մուհամմեդ Մուրսին: