ԳԱԼԱ-ն տեղեկացնում է. որ հուլիսի 4-ին, ժամը 21.21-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Շրջանցիկ թունելի մոտակա ձորում 3 անչափահաս տղաներ են մոլորվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ, ՃԿԿ ԱԻ արձագանքման խմբերը և մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները Երևանի Թբիլիսյան խճուղու թիվ 20 հասցեի՝ «Երևանի շամպայն գինիների գործարան» ԲԲԸ-ի մոտակայքում գտել են 2001 թ. ծնված Է. Շուշանյանին, 2001 թ. ծնված Ա. Մնացականյանին, 2000 թ. ծնված Ա. Համբարձումյանին և հանձնել ծնողներին: