Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին դուրս է եկել երկրի Սահմանադրական խորհրդից' ի նշան բողոքի իր նախընտրական քարոզարշավի ընթացքում ծախսերի փոխհատուցման հայցի մերժման. գրում է Agence France-Presse-ը:
Այս որոշումը Սարկոզին կայացրել էր այն բանից հետո, երբ Սահմանադրական խորհուրդը ուժի մեջ էր թողել ծախսերի նկատմամբ վերահսկողություն սահմանող հանձնաժողովի որոշումը, որի համաձայն' նախկին նախագահը գերազանցել է թույլատրելի ծախսերի լիմիտը:
Սարկոզին այս որոշման արդյունքում կկորցնի 10 մլն եվրո: Հենց այսքան էր կազմում նախընտրական քարոզարշավի ընթացքում նրա ծախսերի վճարվելիք փոխհատուցումը: Բացի այդ, խորհուրդը պարտադրել է Սարկոզիին պետական գանձարան մուծել 150 հազար եվրո գումար, որը նրան իբրև ավանս էր տրամադրվել քարոզարշավի սկզբում: