Հուլիսի 5-ին Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում կողոպտել են «Վրաստանի բանկ»-ի մասնաճյուղը. գրում է newsgeorgia-ն: Հանցագործությունը կատարել է ձեռքին ձմերուկ բռնած անհայտ քաղաքացի:

Տղամարդը բանկ էր մտել առավոտյան' ձեռքին մեկ ձմերուկ: Ինչպես գրում է գործակալությունը, նա մտել էր բանկ և գումար թալանել: Այնուհետև կողոպտիչը, ում դեմքը փակ է եղել, անհետացել է դեպքի վայրից' բանկում թողնելով իր ձմերուկը: Զինված է եղել արդյոք տղամարդը կամ սպառնացել է որևէ մեկին, չի հստակեցվում: Բանկի կառավարչի խոսքերով' կողոպտվել է ոչ մեծ գումար: