Կանադայում նավթ տեղափոխող գնացքների պայթյունից հետևանքով զոհվել է մեկ մարդ, ևս 80-ը համարվում են անհետ կորած. գրում է Reuters-ը:

Վթարը տեղի էր ունեցել շաբաթ գիշերը: Արգելակման համակարգի խափանման պատճառով գնացքները դուրս էին եկել երկաթգծերից և հրդեհվել, որից հետո հզոր պայթյուն էր որոտացել:

Այս պահին տարհանվել են մոտակայքում բնակվող հազարավոր մարդիկ: Ավերվել են տասնյակ տներ: Տարածքի վրա կախված է սև մրի ամպը: