Lragir.am. «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանը, ներկայացնելով կոռուպցիայի համաշխարհային բարոմետրի (ԿՀԲ) 2013 թ արդյունքները, նշեց, որ Հայաստանում ամենակոռումպացված մարմիններ են համարվում պետական պաշտոնյաները, դատական ու առողջապահական համակարգը: Ոստիկանները մի փոքր զիջում են այս երեք մարմիններին:
«Միայն 37 տոկոսն է Հայաստանում կարծում, որ շարքային քաղաքացին կարող է դեր ունենալ կոռուպցիայի դեմ պայքարում: Հայաստանը 104-ն է այս տեսանկյունից 107-ի մեջ: Կոռուպցիայի դեմ պայքարում ներգրավվել ցանկացողները 43 տոկոս են կազմում, որը բացարձակ ռեկորդ է: Այսինքն, մենք ունենք բնակչություն, որն ասել է, որ չի ուզում ներգրավվել: Միգուցե կա ապատիա հասարակության մեջ, վախի մթնոլորտ»,- ասաց Հոկտանյանը:
Նա նշեց, որ աշխարհում առավել կոռումպացված ընկալվում են կուսակցությունները, սակայն Հայաստանում այդպես չէ: 

Կարինե Իոնեսյան