Մոլդովայի խորհրդարանական փաստաբան Աուրելիա Գրիգորիուն, ով դիվանագիտական սկանդալ էր հրահրել Կովկասում Մոլդովայի միջամտությամբ, մտադիր չէ ներողություն խնդրել հայերից՝ Հայաստանին ներկայացրած մեղադրանքների համար, որոնց համաձայն՝ Հայաստանը «օկուպացրել է Ադրբեջանի 20 %-ը և ցեղասպանություն է իրականցրել նրանց նկատմամբ»:
Գրիգորիուն իր տված մամլո խորհրդակցության ժամանակ հայտարարել է, որ Հայաստանում ինքը «արտահայտել է օմբուդսմենի իր դիրքորոշումը» և չի ենթադրել, թե իր զեկույցը կարող է նման արձագանք ստանալ հայ հանրության շրջանակներում.
«Ես չէի ենթադրում, որ նման ոչ ադեկվատ արձագանք կգնտի իմ հայտարարությունը: Եվ առհասարակ այս ամբողջ սկանդալը հրահրել է ՀՀ ԱԺ փոխխոսնակը»,- հայտարարել է օմբուդսմենը:
Գրիգորիուն հայտարարել է, որ չի զղջում իր ասածների համար և մնալու է իր կարծիքին. «Ես ոչ ոքի չեմ վիրավորել և ոչ ոքից ներողություն խնդրել չեմ պատրաստվում»,-աել է նա:
Օմբուդսմենի՝ Երևանում հնչեցրած մեղադրանքները բացասական արձագանք գտան ոչ միայն Հայաստանում, այլև Մոլդովայում, ուր քաղաքացիական հասարակությունն ու պատգամավորները քննադատեցին օմբուդսմենի հայտարարությունը՝ որակելով այն որպես սադրիչ և ծախու. մեջբերում է Omg.md մոլդովական կայքը: