Հուլիսի 8-ին՝ ժամը 19։16-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Սեբաստիա փողոցի թիվ 60 հասցեում՝ շուկայի դիմաց, այրվում է տրոլեյբուս:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մարվել է տեղի ուժերով:
Այրվել է ցուցիչի վահականակը, ինչի հետևանքով կոտրվել է դիմապակին, որն ընկել է ուղևոր՝ 1981 թ. ծնված Շ. Կորչժկյանի ոտքին: Տուժածը հոսպիտալացվել է «Մալաթիա» բժշկական կենտրոն, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս է գրվել:
Համացանցում հայտնվել է տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես են տրոլեյբուսի ուղևորները խուճապահար դուրս գալիս տրոլեյբուսից։