''Մի քանի օրից կասենք, բանակցություններն ավարտական փուլում են'',-այսօր կառավարությունում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ Էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը' խոսելով ռուսների հետ տարվող բանակցությունների մասին: Հիշեցնենք, որ գազի սակագինը բարձրացել է, իսկ այժմ կառավարությունը սուբսիդավորման շուրջ է բանակցում ռուսների հետ, գրում է Henaran.am-ը:
Հարցին, թե որտեղից է հատկացվելու սուբսիդավորման համար պահանջվող մոտ 150 միլիոն դոլարը, արդյոք դա գրանտ է լինելու, նախարարը նույն պատասխանը տվեց.
''Մի քանի օրից կասենք'':
Լրագրողների դիտարկմանը, որ իրենք նախօրոք հայտարարում էին, որ շղթայական թանկացումներ չեն լինի, իսկ հիմա ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ալեքսանյանի կողմից ներմուծվող ու վաճառվող շաքարավազի գինն է օրինակ թանկացել, նախարարն արձագանքեց. ''Ես չգիտեմ շաքարը թանկացել է, թե չէ'':
Ապա նա անպատասխան թողեց մյուս հարցերն ու դանդաղ քայլերով հեռացավ կառավարությունից:
Դիտեք' տեսանյութը: