Իսրայելի զինվորականները դարձել են իրենց իսկ իրավապաշտպանների քննադատության թիրախ: «Բթսելեմ» մարդասիրական կազմակերպությունը մեղադրել է Իսրայելի պաշտպանության բանակի ծառայողներին այն բանում, որ նրանք, Հորդանան գետի արևմտյան ափին գտնվող Հևրոն քաղաքում ձերբակալել են հնգամյա պաղեստինցի մի երեխայի: Երեխան, որի անունը Վադի Մասվադե է, քար է նետել մեքենայի վրա: Ավելի ուշ փոքրիկը ոստիկանությունում խոստովանել է, որ ինքը ցանկացել է քարով խփել կատվին, բայց այն դիպել է ավտոմեքենային: Այդ վրիպման համար 5-ամյա փոքրիկը ճակատ առ ճակատ բախվել է «զինվորական օպերատիվ զորաշարժի» հետ: Իրավապաշտպանների տվյալներով իսրայելցի զինվորները ձերբակալել են տղային և ուղեկցել տուն: Տանը զինվորները կապկպել են փոքրիկի հոր ձեռքերն ու աչքերը և այդ վիճակում պահել շուրջ մեկ ու կես ժամ: Այնուհետև հորն ու որդուն տարել են Հևրոնի ոստիկանական բաժանմունք և հանձնել պաղեստինցի ոստիկաններին: Ոստիկանությունում ձերբակալվածներին հարցուփորձ են արել կատարվածի մասին ու ազատ արձակել, հաղորդում է «ԻՏԱՐ-ՏԱՍՍ»-ը: Վերլուծաբանները գտնում են, որ այս միջադեպը կարող է ստանալ շատ մեծ հասարակական արձագանք: «Բթսելեմ»-ի աշխատակիցներն արդեն նշել են, որ զինվորներն իրավունք ունեն ձերբակալել 12 տարեկանից ավագ երեխաներին, իսկ դրանից փոքրերի համար պետք է գտնեն ներգործման այլ միջոցներ: Բանակի ներկայացուցիչները այդ մեղադրանքին ի պատասխան հայտարարում են, որ քարեր նետելը կարող է վնաս պատճառել անցորդներին և բերում են վիճակագրական տվյալներ, որոնց համաձայն ընթացիկ տարվա հունվար-մայիս ժամանակահատվածում այդպիսի միջադեպերի պատճառով տուժել է 150 իսրայելցի, հաղորդում է «vesti.ru»-ն: Բացի այդ բանակայինների հայտարարության մեջ առանձին նշվում է, որ երեխան չի ձերբակալվել և նրա նկատմամբ մեղադրանք չի առաջադրվել:
Աղբյուր՝
http://pastinfo.am/hy/node/18688
Առաջարկում ենք նաև
10/05/13 22:00
ԱՄՆ-ում 2-ամյա երեխան հոր ատրճանակից կրակել է իր գլխին
27/07/24 13:46
«BMW»-ի վարորդը հարսանիքի ժամանակ հրապարակում կրակոցներ է արձակել. 24-ամյա երիտասարդը ձերբակալվել է
23/07/24 11:07
27-ամյա կինը դանակահարել է ընկերուհու հայհոյելու պատճառով դիտողություն արած տղամարդկանց. նա կալանավորվել է
15/07/24 15:40
Գիշերը պարեկները կանգնեցրել են «Ֆորդը». 19-ամյա զինված երիտասարդը փորձել է փախչել. Նա հետախուզման մեջ էր
05/06/24 11:03
Սյունիքում 4-ամյա երեխան վերցրել է հոր օդաճնշիչ հրացանը. երեխային պատճառվել է մարմնական վնասվածք
18/04/24 12:00
«Լունապարկում» 1-ամյա երեխան ընկել է ատրակցիոնից
11/03/24 17:30
9-ամյա երեխան ունեցել է ջրծաղիկին բնորոշ վեզիկուլյար ցան. կտրուկ վատացել է, արձանագրվել է սրտի կանգ
Լրահոս
22:30
Պարենային անվտանգության խնդիրը առաջնային է, վստահ ենք՝ հաջողությամբ կիրականացվեն «բարեփոխումները»
19:32
«44-օրյային ինչ զգացել եմ՝ հանձնել եմ թղթին»․ ԶՈՒ պահեստազորի մայոր Անի Ժամհարյանը ստեղծագործում է (տեսանյութ)
18:26
Հայաստանի նոր կառավարությունը կարող է գալ, պայմանագիրն անվավեր ճանաչել. Ամիրբեկովը՝ Սահմանադրությունը փոխելու մասին
08:28
Հայկ Սարգսյանի հետ փոխկապակցված ընկերությունը պետությունից արտոնություններ է ստացել. Euromedia24.com
19:00
ՌԴ պատգամավոր Անաստասիա Ուդալցովայի առաջարկը Ռուսաստանում Հելոինի տոնը փոխարինելու «ռուսական հեքիաթ» օրով
17:10
Հույս ունենք՝ Փաշինյանը կայցելի սահմանամերձ Մեղրաշատ և անձամբ կտեսնի իրավիճակը. նրան հարցեր ունենք. Մեղրաշատի վարչական ղեկավար
16:45
Նիկոլ Փաշինյան, այդքան հե՞շտ է գյուղական պայմաններում երեխա մեծացնելը․ մահացած 8-ամյա երեխայի մորաքույր
16:00
Օրեր առաջ թշնամու հետախուզա-դիվերսիոն խումբ է ներթափանցել գյուղ, թողել գրություն․ Արթուր Գրիգորյան
11:46
Երևանում տղամարդը հարվածել է 86-ամյա թոշակառուի գլխին, վերջինս էլ դանակի հարվածներ հասցրել նրան
11:38
Մարտահրավեր է միշտ վառ պահել մեր պատկանելիության ոգին՝ եկեղեցու ու ազգի նկատմամբ․ Արամ Ա Հայրապետ
10:05
«Հիմա իմ տունը դիրքերում է, մա՛մ ջան». Էդուարդ Սիանոսյանն անմահացել է Ջերմուկում 2022 թ. սեպտեմբերի 13-ին. «Փաստ»
10:05
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մութ կետերն ու Թուրքիայի իրական մտադրությունները. «Փաստ»
09:40
«Ժողովրդավարության բաստիոնում» մարդիկ պատասխանատվության են ենթարկվում մի հոդվածով, որը հանցակազմ չի պարունակո՞ւմ. «Փաստ»
23:22
Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության ապահովմանն ուղղված ջանքերին. Էրդողան