Այսօր արտակարգ միջադեպ տեղի ունեցավ Կենտրոն և Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարանում:

Դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ ընթացքող' խոշոր չափերի թմրամիջոցներ ձեռք բերելու, պահելու և իրացնելու մեջ մեղադրվող 9 անձանց գործով նիստի ընթացքում ամբաստանյալ Արթուր Պետրոսյանը պլաստիկ շիշ նետեց մեղադրող դատախազի ուղղությամբ, ինչից հետո դահլիճում մեծ իրարանցում սկսվեց: Ամբաստանյալի մոր' տիկին Լալայի նյարդերը տեղի տվեցին և նա վիրավորական արտահայտություններ հնչեցրեց մեղադրողի հասցեին: Կարգազանց կնոջը հանգստացնելու և դահլիճից դուրս բերելու համար դատական կարգադրիչներից մեծ ջանք պահանջվեց:

Մեղադրող դատախազ Վիգեն Միլիտոնյանն իր մեղադրական ճառում Արթուր Պետրոսյանի համար պահանջել էր 15, իսկ նրա կնոջ' Ալլա Մախովայի համար' 10 տարվա ազատազրկում:

Yerkir.am-ի հետ զրույցում ամբաստանյալների պաշտպան Կարապետ Աղաջանյանը կարծիք հայտնեց, որ դատախազի ներկայացրած մեղադրանքն ակնհայտ անհիմն է, իսկ սահմանված առավելագույն պատիժը' ոչ իրավաչափ: Նա նշեց, որ այդ մասին ինքը կհայտնի իր պաշտպանական ճառում' հաջորդ դատական նիստին:

Մանրամասները՝ այստեղ։