Այսօր մի խումբ հայ լրագրողներ նամակով դիմել են Ռուսաստանի ժուռնալիստների միության նախագահին, քանի որ Հրաչյա Հարությունյանի վերաբերյալ տեղեկությունները հրապարակելիս ռուսական մի շարք լրատվական հաղորդումներ թույլ են տվել էթիկայի նորմերի կոպտագույն խախտումներ:
Նամակը ներկայացնում ենք ստորև.
«Ընդունեք մեր խորին ցավակցությունները հուլիսի 13-ին տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի եւ 18 մարդկանց մահվան կապակցությամբ:
Երթեւեկության անվտանգության կամ շահագործման կանոնները խախտելու համար մեղադրանք է առաջադրվել ՀՀ քաղաքացի Հրաչյա Հարությունյանի նկատմամբ: Վերջին օրերին Ռուսաստանի Դաշնության մի շարք լրատվամիջոցներ եւ լրագրողներ անդրադառնալով դեպքին թույլ են տվել լրագրողի մասնագիտությանը ոչ հարիր էթիկայի նորմերի խախտումներ: Մասնավորապես՝ իրենց հրապարակումներում Հրաչյա Հարությունյանի ազգությունը նշելով ակնհայտ բացասական երանգով են ներկայացրել նրա անձը՝ երբեմն վրավորական արտահայտություններ հնչեցնելով նրա հասցեին: Այս հարցում աչքի են ընկել հատկապես հեռուստալրոգրողները եւ որ ամենացավալին է Հրաչյա Հարությունյանի արժանապատվությունը նսեմացող հրապարակումներով հանդես են եկել նաեւ պետական հեռուստաընկերության լրագրողները:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ լրագրողներն ու լրատվամիջոցները զգալի դերակատարում ունեն հասարակական կարծիքի ձեւավորման հարցում եւ ցանկացած անզգույշ խոսք, կարծիք կարող է թշնամանք սերմանել հայ եւ ռուս ժողովրդի միջեւ, խնդրում ենք քննարկման առարկա դարձնել լրագրողների եւ լրատվամիջոցների պահվածքը՝ էթիկայի նորմերի շրջանակում և դատապարտել այն:
Հույս ունենք, որ Ռուսաստանի Դաշնության Սահմանադրության 21-րդ հոդվածը, որը երաշխավորում է յուրաքանչյուրի արժանապատվության իրավունքը, կհարգեն նաեւ ԶԼՄ ներկայացուցիչները»:
Նամակի ռուսերեն տարբերակը ներկայացնում ենք ստորև.
«Уважаемые представители средств массовой информации Российской Федерации, примите наши глубокие соболезнования в связи с дорожно-транспортным происшествием 13-го июля и гибелью 18 человек.
За нарушение правил дорожного движения и эксплуатации транспортных средств обвинение предъявлено гражданину Республики Армения Грачья Арутюняну. За последние дни ряд российских СМИ и журналистов при освещении инцидента допустил неподобающие профессии журналиста нарушения норм этики. В частности, в своих публикациях, указывая национальность Грачья Арутюняна, представляли его личность с явно негативным оттенком, порой допуская оскорбительные высказывания в его адрес.
Особо отличились в этом плане телерепортеры, и самое печальное, что с унижающими достоинство Грачья Арутюняна публикациями выступили и журналисты государственных телекомпаний.
Учитывая то обстоятельство, что журналисты и СМИ играют существенную роль в вопросе формирования общественного мнения и любое неосторожное слово, мнение может посеять вражду между армянским и русским народами, просим вынести на обсуждение соответствие поведения журналистов и СМИ нормам этики и осудить его.
Надеемся, что статью 21 Конституции РФ, которая гарантирует, что право на достоинство – право любой личности, ничем не ограниченное, будут уважать и представители СМИ»: