Տեր Շահե քահանա Հայրապետյանի խոսքերով՝ Տեր-Հակոբն ինքն իր ծառայության ընթացքում կոնֆլիկտ ստեղծեց ծխական խորհրդի համար, գրում է Slaq.am-ը:
«Մի կողմից նա գործ էր անում, մյուս կողմից՝ կործանում եկեղեցին: Ի վերջո մեր հորդորները տեղ հասան Սրբազանին և նա որոշում կայացրեց Տեր Հակոբին տեղափոխել Սրբ. Երրորդություն եկեղեցի: Նա պետք է լիներ կարգապահ, աստվածապաշտ, որպեսզի այստեղ մնար ծառայության»,- Slaq.am-ի հետ զրույցում ասաց Տեր Շահենը:
Ըստ Տեր Շահենի, Տեր Հակոբը կուսակցականացրել էր եկեղեցին և սպասարկում էր այն մարդկանց, ում ինքն էր ցանկանում:
Երևանի Սբ. Սարգսիս Առաջնորդանիստ եկեղեցու հոգևոր հովիվն ըստ էության չհերքեց շրջանառվող լուրերն այն մասին, որ բողոքի ակցիաները կազմակերպել է հենց Տեր Հակոբը:
Մանրամասները՝ տեսանյութում: