Ուղեվարձի թանկացման դեմ ակցիայի մասնակիցներ Մաքսիմ Սարգսյանը, Սամվել Խաչատրյանը, Վահե Մելքոնյանը, Արեգ և Սարգիս Գևորգյաններն ու Վիլեն Գաբրիելյանն ազատ են արձակվել Կենտրոնի ոստիկանության բաժնից:

Երիտասարդները բերման էին ենթարկվել երեկ՝ Ֆրանսիայի հրապարակում տեղի ունեցած միջադեպի պատճառով: Ինչպես փոխանցում է Mediamall.am-ի թղթակիցը, նրանք հարցաքննվել են՝ որպես վկաներ: