Արդեն 4-րդ օրն է, ինչ Երևանում անցկացվում է «Չեմ վճարելու 150 դրամ» ակցիան։ Ակցիայի մասնակիցները մայրաքաղաքի տարբեր կանգառներում հանդես են գալիս կոչերով, որպեսզի քաղաքացիները երթևեկության համար վճարեն ոչ թե 150, այլ' 100 դրամ։

Մեքենա ունեցող քաղաքացիները մարդկանց իրենց մեքենաներով տեղափոխում են քաղաքի տարբեր ուղղություններով։ Նրանց թվում են Հայկ Մարությանը, Ալեն Սիմոնյանը, Նիկոլ Փաշինյանը, Արթուր Իսպիրյանը, Անի Քոչարը. այսօր արդեն իսկ նրանց թիվն ավելացավ։ Նրանց են միացել ինչպես հասարակ քաղաքացիներ, այնպես էլ այլ ճանաչված անձինք, որոնց թվում է նաև Լալա Մնացականյանը։

Մանրամասները՝ տեսանյութում