Cessna օտարերկրյա ինքնաթիռն անօրինական հատել է Ռուսաստանի օդային տարածքը: «Газета.Ru»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է «ИТАР-ТАСС»-ը, հղում կատարելով ՌԴ պաշտպանության նախարարության ներկայացուցչին: Ռուսաստանի «պետական սահմանի խախտման» պատճառով օդ են բարձրացվել մի քանի Су-27 կործանիչներ: Հայտնի է, որ ինքնաթիռը հայտնվել է Ռուսաստանի օդային տարածքում՝ Լեհաստանից Լիտվա թռիչքի ընթացքում: Կատարվածի այլ մանրամասներ չեն հաղորդվում: