Վրաստանում տիրող վերջին ներքաղաքական զարգացումների և նախընտրական մթնոլորտի մասին ԳԱԼԱ-ն զրուցել է վրացի վերլուծաբան Իրակլի Բերուլավայի հետ:
Հիշեցնենք, որ «Վրացական երազանք» կուսակցության կողմից ներկայացված նախագահի թեկնածու Գեորգի Մարգվելաշվիլին «Палитра ТВ»-ին տված հարցազրույցի ժամանակ հայտարարել էր, որ Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին հեռանում է պաշտոնից, բայց ոչ քաղաքականությունից:
«Իվանիշվիլին նախկինում էլ է ոչ մեկ անգամ հայտարարել, որ նրա' քաղաքականություն գալու գլխավոր նպատակը եղել է Միխայիլ Սաակաշվիլիի և Ազգային շարժման ավտորիտար կառավարման տապալումը: Այն ժամանակ խոսքը գնում էր հաղթանակից հետո երկու տարի քաղաքականության մեջ մնալու մասին: Վերջին հայտարարությունն այն մասին, թե նա կհեռանա միայն հոկտեմբերին կայանալիք նախագահական ընտրություններում «Վրացական երազանք» կուսակցության թեկնածուի վստահ հաղթանակից հետո, բազմաթիվ հարցեր առաջացրեց և փոքր անց նա պարզաբանեց, որ կհեռանա այն բանից հետո, երբ կզգա, որ իշխանությունը ամուր կլինի կուսակցության ձեռքերում, իսկ Ազգային շարժումը միանգամայն տապալված կլինի: Շատերն այսօր Վրաստանում գուշակում են Իվանիշվիլիի դերի մասին»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում ասաց վրացի վերլուծաբանը:
Ըստ նրա' Սաակաշվիլիի կողմնակիցները հաճախ «օրենքով գողի» տպավորություն են թողնում, ովքեր կղեկավարեն Վրաստանը կողքից' ղեկավարելով իրենց խամաճիկներով:
«Ըստ իս' պետք է սպասել հոկտեմբեր ամսին, քանի որ այնպիսի երկրում, ինչպիսին է Վրաստանը, լուրջ կանխագուշակումները կարող են վայրկենապես ջնջվել որևէ էմոցիոնալ պոռթկումով: Կարող եմ միայն ընդգծել, որ «Երազանքը» առանց Իվանիշվիլիի երբեք հաղթանակ չէր տանի: Եվ մի հավատացեք այն բանին, որ ոմն մեկը առանց պաշտոնական իշխանության, կկարողանա ղեկավարել իրավիճակը այնպիսի երկրում, ինչպիսին է Վրաստանը: Ի՞նչ են մտածում Իվանիշվիլիի կողմնակիցները… Կարծում եմ՝ նրանք մեծապես հիասթափված են»:
Ինչպես նշեց մեր զրուցակիցը' Վրաստանում նախընտրական իրավիճակը հանգիստ է, «Վրացական երազանքը» վստահ է իր հաղթանակում: Ազգային շարժումը, ինչպես երևում է, հաշտվել է պարտության հետ:
«Տոկոսային հարաբերությամբ տարբերությունը, վստահ եմ, շատ ավելի շատ կլինի, քան NDI-ի վերջին հարցումների արդյունքում է, որը մինչ խորհրդարանական ընտրությունները ևս կատարել է նման հարցում և սխալվել է 40%-ով... Նահանգները նախկինի պես ձգտում են ինչքան հնարավոր է մեղմացնեն քաղաքական դաշտից Սաակաշվիլիի հեռացումը: Խոսքը հիմա ավելի շատ այն մասին է, թե որերորդ հորիզոնականը կզբաղեցնի Ազգային շարժման թեկնածուն: Իվանիշվիլին շնորհավորել է՝ հայտարարելով, որ 3-րդից ոչ բարձր: Գոյություն ունի նաև չափազանց անսպասելի և ուղիղ կասեմ՝ մի փոքր ֆանտաստիկ տարբերակ, որի մասին շուտով կխոսեմ: Սա կապված է Նինո Բուրջանաձեի' ընտրություններին մասնակցության հետ: Բանն այն է, որ եթե երկրորդ փուլ անցնեն «Երազանքի» թեկնածուն և Նինո Բուրջանաձեն, ապա Վրաստանում իրավիճակը կրկին կսրվի և կդառնա քիչ կանխատեսելի: Չնայած այս պահին «Երազանքի» դիրքերը թվում են անսասան և միանգամայն հավանական է, որ երկրորդ փուլ չի լինի», - եզրափակել է վերլուծաբան Իրակլի Բերուլավան:
Տաթև Ֆռանգյան