Զինված հանցագործը լույս 28-ի գիշերը Ստավրոպոլում մուտք է գործել տեղացի գործարարի տուն եւ կրակել ընտանիքի անդամների վրա: ՌԴ ՆԳՆ-ից հայտնել են, որ չարագործը կրակել է մասնավորապես գործարարի կնոջ եւ երկու երեխաների վրա:

Մանկահասակ աղջիկը մահացել է տեղում, իսկ տղան ավելի ուշ' հիվանդանոցում: Ընտանիքի մայրը հրազենային վնասվածքներով գտնում է հիվանդանոցում:

Տարածքում հայտարարվել է «Վուլկան 4» ծրագիրը' հանցագործին գտնելու համար:

«Интерфакс»-ը, հղում կատարելով ՌԴ ՆԳՆԻ-ի Ստավրոպոլի լրատվական ծառայությանը, տեղեկացրել է, որ հանցագործը դեմքը թաքցրել էր գլխարկով, որն ունեցել է աչքերի համար նախատեսված հատուկ կտրվածք:

Գործակալության' իրավապահ մարմիններում ունեցած աղբյուրը ասել է, որ տանտերը հարձակման պահին եղել է լոգարանում: