Երեկ' ժամը 20:30-ի սահմաններում, Ներքին Շենգավիթ 5 փողոցի թիվ 24/1 հասցեի դիմաց Ներքին Շենգավիթ 13 փողոցի բնակիչ 27-ամյա Կորյուն Հովհաննիսյանն իր կողմից վարած «Մերսեդես» մակնիշի 05 ՏՕ 500 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել 8-ամյա Հովհաննես Կարապետյանին:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդն օգնել է, որ երեխան տեղափոխվի Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոն: Հ. Կարապետյանը սովորում է թիվ 137դպրոցի 3-րդ դասարանում:

Մանրամասն' այստեղ: