Սարսափելի վթարից հետո կոմայի մեջ ընկած 26-ամյա գործարար կինը Սերգիեւա Պասադայում ծննդաբերել է առողջ երեխայի' շուրջ 2 ամիս մնալով անգիտակից վիճակում: Սերգիեւա Պասադայի բժիշկները 2 ամիս պայքարել են 26-ամյա կնոջ եւ նրա' դեռեւս չծնված երեխայի համար: Շրջանային սովորական հիվանդանոցի բժիշկները ստիպված են եղել ծնունդ ընդունել, երբ մայրը' Նադեժդա Գլավնովան, գտնվել է կոմայի մեջ: Life News-ի փոխանցմամբ' ընտանիքի հայրը' Վիտալին, հուլիսի 23-ը կհիշի իր ամբողջ կյանքում, քանի որ ստիպված է եղել բյուրոկրատական մի շարք քաշքշուկներ եւ արգելքներ հաղթահարել, որպեսզի բժիշկներն, ի վերջո, ընդունեն իր տղայի ծննունդը: «Իհարկե, ես շատ էի անհանգստանում կնոջս համար, - Life News-ին պատմել է Վիտալին եւ ավելացրել,- հեշտ չէր ստանալ ծննդաբերության թույլտվությունը' Նադյայի լուրջ վնասվածքների պատճառով: Նյարդավիրաբույժները վախենում էին իրենց վրա վերցնել ծննդաբերության պատասխանատվությունը, իսկ մանկաբարձները' ծննդաբերության ժամանակ կնոջս վիճակի համար: Բայց ամեն ինչ լավ ավարտվեց: Գլավնովների ընտանիքը սարսափելի վթարի է ենթարկվել այս տարվա հունիսի 9-ին: Նադեժդան, Վիտալին, նրանց 6-ամյա աղջիկը' Քսենիան եւ նրանց ընկերների դուստրը' 10-ամյա Քրիստինեն, տուն էին վերադառնում զբոսանքից, երբ նրանց հարվածել է բեռնատարը: Երիտասարդ մորն ու երկու երեխաներին անմիջապես տեղափոխել են մոտակա հիվանդանոց' անգիտակից վիճակում: Իրավիճակն ավելի էր լրջանում նրանով, որ Նադեժդան 6 ամսական հղի էր: «Երկու շաբաթ հետո կնոջս վիճակը մի քիչ լավացավ»,- շարունակել է Վիտալին' նշելով, որ կոմայից նա անցում էր կատարել խորը քուն: «Դա մի տեսակ սահմանային, միջանկյալ վիճակ է: Պարզվեց, որ այդ ամբողջ ընթացքում, երեխան մոր արգանդում նորմալ զարգանում էր եւ ծննդաբերության հարցը պետք էր արագ լուծել»,- ասել է նա: Մոսկվայի ոչ մի հիվանդանոց չի համարձակվել իր վրա վերցնել ծծնդկանի եւ նորածնի կյանքի պատասխանատվությունը: Անսովոր ծննդաբերությունն ի վերջո տեղի է ունեցել Սերգիեւա Պասադի հիվանդանոցում, որտեղ բժիշկները, չունենալով թանկարժեք սարքավորումներ, կարողացել են ընդունել ծննունդը' փրկելով թե մոր եւ թե նորածնի կյանքը: Երեխայի անունն ընտրել է Վիտալիի եւ Նադեժդայի 6-ամյա դուստրը, ով գիտակցության է եկել մի քանի շաբաթ առաջ: - Քսենիան ասաց, որ եղբոր անունը պետք է լինի Կիրիլ,- ժպտալով ասել է Վիտալին, - ուրեմն այդպես էլ կլինի: Նորածնին արդեն կարող են դուրս գրել հիվանդանոցից եւ տեղափոխել տուն, սակայն մայրը դեռ գիտակցության չի եկել: - Գուցե հիմա, երբ արդեն նա ծննդաբերել է, Մոսկվայի հիվանդանոցներն արձագանքեն: Նա ուժեղ է, կհաղթահարի, ուղղակի պետք է նրան գոնե նման հնարավորություն ընձեռվի:
Աղբյուր՝
http://pastinfo.am/hy/node/19897
Առաջարկում ենք նաև
16/01/14 02:19
Հագուստի խորհրդանշական դերը հայոց հավատալիքներում և ծեսերում
20/06/23 19:51
60-ամյա չինուհու երիտասարդ տեսքը զարմացրել է մարդկանց
16/08/22 14:19
28–ամյա հղի կինը քրոջ եւ 4–ամյա որդու հետ «Սուրմալու» էին գնացել՝ իր չծնված երեխայի համար գնումներ անելու. News.am
07/10/20 15:31
Կինը ծննդաբերել է Ստեփանակերտի ապաստարանում (լուսանկար)
18/08/20 00:31
Կինը ծննդաբերել է սեփական թոռնիկին. (Photo)
19/05/20 19:30
Եվգենի Պետրոսյանի երիտասարդ կինը խախտել է ինքնամեկուսացումն ու կրկին վիճել հետեւորդների հետ
29/04/20 00:05
Ցեկալոյի երիտասարդ կինը հրապարակել է նրա մերկ լուսանկարը
17/04/20 11:06
Հայաստանում COVID-19-ով վարակված կինը ծննդաբերել է. նախարար
17/02/20 01:30
Վենսան Քասելի երիտասարդ կինը նկարահանվել է բիկինիով
Լրահոս
22:30
Պարենային անվտանգության խնդիրը առաջնային է, վստահ ենք՝ հաջողությամբ կիրականացվեն «բարեփոխումները»
19:32
«44-օրյային ինչ զգացել եմ՝ հանձնել եմ թղթին»․ ԶՈՒ պահեստազորի մայոր Անի Ժամհարյանը ստեղծագործում է (տեսանյութ)
18:26
Հայաստանի նոր կառավարությունը կարող է գալ, պայմանագիրն անվավեր ճանաչել. Ամիրբեկովը՝ Սահմանադրությունը փոխելու մասին
08:28
Հայկ Սարգսյանի հետ փոխկապակցված ընկերությունը պետությունից արտոնություններ է ստացել. Euromedia24.com
19:00
ՌԴ պատգամավոր Անաստասիա Ուդալցովայի առաջարկը Ռուսաստանում Հելոինի տոնը փոխարինելու «ռուսական հեքիաթ» օրով
17:10
Հույս ունենք՝ Փաշինյանը կայցելի սահմանամերձ Մեղրաշատ և անձամբ կտեսնի իրավիճակը. նրան հարցեր ունենք. Մեղրաշատի վարչական ղեկավար
16:45
Նիկոլ Փաշինյան, այդքան հե՞շտ է գյուղական պայմաններում երեխա մեծացնելը․ մահացած 8-ամյա երեխայի մորաքույր
16:00
Օրեր առաջ թշնամու հետախուզա-դիվերսիոն խումբ է ներթափանցել գյուղ, թողել գրություն․ Արթուր Գրիգորյան
11:46
Երևանում տղամարդը հարվածել է 86-ամյա թոշակառուի գլխին, վերջինս էլ դանակի հարվածներ հասցրել նրան
11:38
Մարտահրավեր է միշտ վառ պահել մեր պատկանելիության ոգին՝ եկեղեցու ու ազգի նկատմամբ․ Արամ Ա Հայրապետ
10:05
«Հիմա իմ տունը դիրքերում է, մա՛մ ջան». Էդուարդ Սիանոսյանն անմահացել է Ջերմուկում 2022 թ. սեպտեմբերի 13-ին. «Փաստ»
10:05
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մութ կետերն ու Թուրքիայի իրական մտադրությունները. «Փաստ»
09:40
«Ժողովրդավարության բաստիոնում» մարդիկ պատասխանատվության են ենթարկվում մի հոդվածով, որը հանցակազմ չի պարունակո՞ւմ. «Փաստ»
23:22
Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության ապահովմանն ուղղված ջանքերին. Էրդողան