Հուլիսի 12-ի երեկոյան Արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավոր, «Հոկտեմբերի 27»-ի գործով ցմահ ազատազրկման դատապարտված, նախկինում բժիշկ Էդիկ Գրիգորյանին, որին խցընկերները գտել էին անգիտակից վիճակում:
Mediamall.am-ի թղթակցի հետ զրույցում Արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկների մամուլի բաժնից ասացին, որ դատապարտյալին այցելել է նյարդաբանը. վերջինս հետազոտվել է, և այս պահին որևէ խնդիր չունի:
Դատապարտյալը դեռևս նոր հետազոտություններ պետք է անցնի: