Եգիպտոսում տապալված նախագահ «Մուսուլման եղբայրներ» շարժման ներկայացուցիչ Մուհամմեդ Մուրսիի համախոհները երկուշաբթի գիշերը բողոքի երթ են կազմակերպել երկրի բանակի կենտրոնական գրասենյակի ուղղությամբ. գրում է Reuters-ը:
Երկրի իշխանությունը ստանձնած զինվորական իշխանությունները զգուշացրել էին «Մուսուլման եղբայրներին» հեռու մնալ սադրիչ գործողություններից: Բանակը հենց «Մուսուլման եղբայրներ» շարժմանն է մեղադրում անցյալ շաբաթ բախումների արդյունքում զոհված տասնյակ մարդկանց կյանքը խլելու համար:
Մուրսիի կողմնակիցներն իրենց հերթին մեղադրում են զինվորականներին ուժ գործադրելու մեջ: