Երեքշաբթի գիշերը Մոսկվայում ՃՏՊ է տեղի ունեցել՝ դարձյալ ղեկին հայ վարորդ ունեցող բեռնատարի մասնակցությամբ. գրում է Комосмольская правда-ն: 40-ամյա ՀՀ քաղաքացին՝ Հակոբ անունով, 13 տոննա ծանրություն ունեցող բեռնատարով ռելսերից դուրս է հանել 20 տոննա կշռող տրամվայը «Յանտար» սպորտային համալիրի մոտակայքում:
«Ես արդեն ռուսաստանցի եմ, նույնիսկ կարող եմ անձնագիրս ցույց տալ»,-պարբերականին հայտարարել է Հակոբը: Ես պարզապես չէի նկատել տրամվայը, ամբողջ ուշադրությունս շեղել էր թեթևքաշային մարդատար մեքենան, որ անցնում էր ձախից: Ես վախենում էի այն ճզմել, այլ ոչ թե բախվել տրամվային:
Զոհերի և տուժածների մասին ոչինչ չի հաղորդվում: