Galatv.am. Քաղաքացիական ակտիվիստներից շատերը կարծում են, որ տրանսպորտի ուղեվարձի թանկացման հարցը, բողոքի ալիքին զուգահեռ, դրված էր իրավական դաշտում, այդ իսկ պատճառով հաջողություն ունեցավ, և քաղաքապետը որոշեց կարճել իր ստորագրած որոշումը: Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ներկայացուցիչը նշում է, որ քաղաքապետ Տարոն Մարգարյանը որոշումը կայացրել է օրենքով սահմանված իր լիազորությունների շրջանակում: Այլ հարց է, թե սակագնի փոփոխման այդ որոշումը, որն ուղղակիորեն առնչվում էր սպառողների շահերին, պետք է ընդունվեր որպես անհատական իրավական ա՞կտ, թե՞ որպես նորմատիվ: Մանրամասները տեսանյութում: