Օգոստոսի 5-ին՝ ժամը 12:00-ին, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում կմեկնարկի ՀԱԿ ակտիվիստներ Տիգրան Առաքելյանի, Սարգիս Գևորգյանի, Դավիթ Քիրամիջյանի և Արտակ Կարապետյանի գործով դատավարությունը:
Հիշեցնենք, որ նրանք մեղադրվում էին դեռևս 2011-ի օգոստոսի 9-ին Երեւանի Կարապի լճի մոտ ոստիկանների հետ բախումների մեջ: Դրանից հետո Երևանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը Տիգրան Առաքելյանին դատապարտեց 6, Արտակ Կարապետյանին՝ 3, Սարգիս Գևորգյանին ու Դավիթ Քիրամիջյանին՝ 2-ական տարվա ազատազրկման: