Հուլիսի 30-ին, ժամը 15.25-ին, հիվանդանոցից ոստիկանության Տաշիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ նույն օրը, ժամը 15.15-ին «կրծքավանդակի և հարթիակային շրջանի բութ տրավմա» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 1968 թ. ծնված Արգինե Բ.-ն:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ հուլիսի 30-ին, ժամը 13.30-ի սահմաններում, Նորաշեն գյուղի հարակից դաշտում, վիճաբանության ժամանակ, 1952 թ. ծնված Լյուդմիլա Ս.-ն ծեծի է ենթարկել Արգինե Բ.-ին և պատճառել վնասվածք:
Արգինե Բ.-ին տրվել է դատաբժշկի ուղեգիր:
Կատարվում է հետաքննություն: