Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, 2013թ. հուլիսի 4–ին Կոնգրեսի ակտիվիստներ Տիգրան Առաքելյանի, Արտակ Կարապետյանի, Դավիթ Քիրամիջյանի և Սարգիս Գևորգյանի գործն ուղարկվել էր Վերաքննիչ դատարան։
Այսօր ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում ՀԱԿ ակտիվիստների շահերի պաշտպան Մուշեղ Շուշանյանը հանդես է եկել միջնորդությամբ՝ Տիգրան Առաքելյանի նկատմամբ կիրառված վճիռը՝ խափանման միջոցը՝ կալանքը, վերացնել և նրան ազատ արձակել. «Քրեական գործում չկա այնպիսի մի դեպք, երբ Տիգրան Առաքելյանը փորձել է խոչընդոտել գործի քննությունը: Կալանքի տակ պահելու տևականությունը անցել է ողջամտության բոլոր ժամկետները: Չկա՛ նրան կալանքի տակ պահելու անհրաժեշտություն, չկա՛ հանրային շահ»:
Սակայն դատախազը դեմ է արտահայտվել շահերի պաշտպանի միջնորդությանը:
Նիստը նախագահող դատավորը մերժել է միջնորդությունը: