Այսօր ժամը 07.30-ի սահմաներում խոշոր հրդեհ է բռնկվել Բագրատունյաց փողոցի նախկին շին. գործարանում։ Հիմնական օջախն արդեն մարվել է, բայց այս պահին հրդեհն անցել է հարակից շինություն և այս պահին ծխում է հարակից վթարային շենքը։ Ինչպես դեպքի վայրից հաղորդում է Slaq.am–ի լրագրողը՝ բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան։ Հրդեհի իրական պատճառները դեռ հայտնի չեն։ Այս պահին դեպքի վայրում է ԱԻՆ 3 մարտական հաշվարկ։