Քաղաքապետարան - վարչական շրջան - համատիրություն համատեղ ծրագրի շրջանակում մայրաքաղաքի վարչական շրջաններում լայն թափով շարունակվում են բազմաբնակարան բնակելի շենքերի մուտքերի ու հարթ և թեք տանիքների վերանորոգման աշխատանքները:
Կատարած աշխատանքների որակը վերահսկելու նպատակով վարչական շրջաններում պարբերաբար կատարվում են ստուգայցեր, և հայտնաբերված թերությունները տեղում վերացվում են:
2013-ի առաջին կիսամյակում տարեկան ծրագրով նախատեսված 1194 մուտքերից շուրջ 952-ում վերանորոգման աշխատանքներն արդեն ավարտվել են:
Ծավալային առումով աշխատանքները զգալի են նաև բազմաբնակարան շենքերի հարթ և թեք տանիքների վերանորոգման մասով: Նախատեսված 68387 քմ հարթ տանիքներից 49550 քմ-ն արդեն բարեկարգվել ու պատվել է իզոգամով: Ծրագրի համաձայն, փոխվում են նաև թեք տանիքների ազբոշիֆերները և թիթեղները: 48550 քմ թեք տանիքներից 27800-ն արդեն վերանորոգված է:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն