«Քննադատական տեսակետներ արտահայտող լրագրողների և այլոց հետապնդումները Ադրբեջանում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում լրջագույն խնդիրների աղբյուր են: Իշխանությունները պետք է ազատ արձակեն կարծիքի արտահայտման համար բոլոր ձերբակալվածներին, փոխեն կարծիքի արտահայտման և հավաքների ազատության ոլորտի օրենսդրությունը և կիրառումը», -նախօրեին հայտարարել է Մարդու իրավունքների հարցով Եվրոպայի խորհրդի հանձնակատար Նիլս Մույժնիեքսը՝ ներկայացնելով ընթացիկ տարվա մայիսի 22-ից 24-ը Ադրբեջան կատարած այցի մասին իր զեկույցը: Առաջարկելով լիովին հրաժարվել զրպարտության քրեականացումից, Հանձնակատարն ափսոսանք է հայտնել առ այն, որ Ադրբեջանի նախագահը հունիսին ստորագրել է օրենսդրական փոփոխություններ, որոնք ուղղված են համացանցում զրպարտության մասին դրույթների կիրառման հեշտացմանը: Մյուս խնդիրը կապված է զրպարտության վերաբերյալ քաղաքացիական գործերով հաճախ նշանակվող չափազանց մեծ փոխհատուցման հետ: «Իշխանությունները պետք է ավարտին հասցնեն զրպարտության վերաբերյալ օրենսդրության բարեփոխումն այնպես, որպեսզի հանվի ազատությունից զրկելու պատժատեսակը և սանկցիաները դառնան համաչափ»,-ասել է նա: Ըստ ԵԽ պաշտոնական կայքէջի հաղորդագրության, Հանձնակատարը նաև ընդգծել է լրագրողների և ԶԼՄ-ների այլ աշխատակիցների նկատմամբ ակնհայտ հատուկ աչառու վերաբերմունք դրսևորող դատարանների անկախության և անաչառության ամրապնդման անհրաժեշտությունը: Բացի այդ, նա անհանգստացած է համացանցում հիմնական ազատությունների նկատմամբ վերջերս իրականացված սահմանափակումների կապակցությամբ: «Ակնհայտ է, որ ավելացել են ձերբակալությունները և քրեական հետապնդումները, ինչպես նաև սոցիալական ցանցերից օգտվողների նկատմամբ լայնածավալ վերահսկողությունը: Նման գործելաոճը պետք է անհապաղ դադարեցվի, ինտերնետը պետք է մնա կարծիքի ազատ արտահայտման տիրույթ»,-ընդգծել է Մարդու իրավունքների հարցով Եվրոպայի խորհրդի հանձնակատարը:
Ադրբեջանը պետք է մեղմի կարծիքի արտահայտման և հավաքների ազատության սահմանափակումները
11:40 - 7.Օգոստոս.2013
Աղբյուր՝
http://pastinfo.am/hy/node/20549
Առաջարկում ենք նաև
09/07/24 08:36
Ի՞նչ ռիսկեր կարող են լինել Հայաստանի համար Իրանի նախագահական ընտրությունների արդյունքում. «Փաստ»
17/05/24 15:40
Պետք է արձանագրենք նաև դրական զարգացումները. ապրիլին Հայաստանը և Ադրբեջանը վերջապես մեկնարկել են սահմանազատման աշխատանքները. Միրզոյան
22/04/24 14:00
Ովքեր և ինչու ողջունեցին կամ չողջունեցին Տավուշում Հայաստանի կողմից զիջումների գնալու որոշումը. Անդրանիկ Թեւանյան
04/03/24 12:59
Ադրբեջանը Բրիտանիային ընտրել է բարեկամ, պետք է պրոֆեսիոնալ, կամ գոնե ոչ տհաս կառավարություն. Դանիելյան
26/01/24 15:40
Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միության կոչը Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովին
22/01/24 15:54
Փաշինյանի՝ արևմուտքի հովանու ներքո խաղաղության փնտրտուքները Հայաստանը կանգնեցրել են նոր պատերազմի սպառնալիքի առջև
06/01/24 13:40
Գարդման-Շիրվան-Նախիջևանի արձագանքը ԱՄՆ-ի՝ Ադրբեջանը Կրոնական ազատության ցանկում ընդգրկելու մասին
04/09/23 14:00
Ադրբեջանը չի ընդունել մահապատժի վերացման փաստաթուղթը, միջազգային հանրությունը պետք է դատապարտի դա
26/07/23 16:31
Այսօր ևս հանրահավաք է լինելու Ազատության հրապարակում
25/01/23 14:24
ԵՄ-ն և մյուս երկրները պետք է ցույց տան՝ Ադրբեջանը բարձր գին է վճարելու ցեղասպան գործունեության համար
Լրահոս
22:30
Պարենային անվտանգության խնդիրը առաջնային է, վստահ ենք՝ հաջողությամբ կիրականացվեն «բարեփոխումները»
19:32
«44-օրյային ինչ զգացել եմ՝ հանձնել եմ թղթին»․ ԶՈՒ պահեստազորի մայոր Անի Ժամհարյանը ստեղծագործում է (տեսանյութ)
18:26
Հայաստանի նոր կառավարությունը կարող է գալ, պայմանագիրն անվավեր ճանաչել. Ամիրբեկովը՝ Սահմանադրությունը փոխելու մասին
08:28
Հայկ Սարգսյանի հետ փոխկապակցված ընկերությունը պետությունից արտոնություններ է ստացել. Euromedia24.com
19:00
ՌԴ պատգամավոր Անաստասիա Ուդալցովայի առաջարկը Ռուսաստանում Հելոինի տոնը փոխարինելու «ռուսական հեքիաթ» օրով
17:10
Հույս ունենք՝ Փաշինյանը կայցելի սահմանամերձ Մեղրաշատ և անձամբ կտեսնի իրավիճակը. նրան հարցեր ունենք. Մեղրաշատի վարչական ղեկավար
16:45
Նիկոլ Փաշինյան, այդքան հե՞շտ է գյուղական պայմաններում երեխա մեծացնելը․ մահացած 8-ամյա երեխայի մորաքույր
16:00
Օրեր առաջ թշնամու հետախուզա-դիվերսիոն խումբ է ներթափանցել գյուղ, թողել գրություն․ Արթուր Գրիգորյան
11:46
Երևանում տղամարդը հարվածել է 86-ամյա թոշակառուի գլխին, վերջինս էլ դանակի հարվածներ հասցրել նրան
11:38
Մարտահրավեր է միշտ վառ պահել մեր պատկանելիության ոգին՝ եկեղեցու ու ազգի նկատմամբ․ Արամ Ա Հայրապետ
10:05
«Հիմա իմ տունը դիրքերում է, մա՛մ ջան». Էդուարդ Սիանոսյանն անմահացել է Ջերմուկում 2022 թ. սեպտեմբերի 13-ին. «Փաստ»
10:05
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մութ կետերն ու Թուրքիայի իրական մտադրությունները. «Փաստ»
09:40
«Ժողովրդավարության բաստիոնում» մարդիկ պատասխանատվության են ենթարկվում մի հոդվածով, որը հանցակազմ չի պարունակո՞ւմ. «Փաստ»
23:22
Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության ապահովմանն ուղղված ջանքերին. Էրդողան