«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը

Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության 1985 թվականի դեկտեմբերի 6-ի օրենսգիրքը (այսուհետ' օրենսգիրք) 47.7 հոդվածից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր' 47.8 հոդվածով.

«Հոդված 47.8. Ոչ ավանդական սեռական հարաբերությունների վերաբերյալ քարոզչությունը

1. Ոչ ավանդական սեռական հարաբերությունների վերաբերյալ քարոզչությունը՝
առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ' սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից մինչև հարյուրապատիկի չափով, պաշտոնատար անձանց նկատմամբ' սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչև հարյուրհիսնապատիկի չափով և իրավաբանական անձի պաշտոնատար անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից մինչև երկուհարյուրհիսնապատիկի չափով:

2. Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է զանգվածային լրատվության միջոցների օգտագործմամբ'
առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ' սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչև հարյուրհիսնապատիկի չափով, պաշտոնատար անձանց նկատմամբ' սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրհիսնապատիկից մինչև երկուհարյուրապատիկի չափով և իրավաբանական անձի պաշտոնատար անձանց նկատմամբ' սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրհիսնապատիկից մինչև երեքհարյուրհիսնապատիկի չափով»:

Հոդված 2. Օրենսգրքի 224-րդ հոդվածի՝

1) 1-ին մասը «44.2,» թվից հետո լրացնել «47.8,» թվով,
2) 2-րդ մասի 1-ին կետը «44.2,» թվից հետո լրացնել «47.8,» թվով:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Հիմնավորումը՝ այստեղ: