Սիրիացի ապստամբներն օգոստոսի 8-ի առավոտյան հրթիռային կրակ են բացել երկրի նախագահ Բաշար Ասադի ավտոշարասյան ուղղությամբ, գրում է Ալ Արաբիան: Միջադեպի արդյունքում, սակայն, նախագահը չի տուժել:
Ասադի ավտոշարասյունը հարձակման է ենթարկվել Դամասկոսի կենտրոնում'մզկիթ տանող ճանապարհին: Ապստամբների ղեկավարության ներկայացուցիչները հայտարարել են, որ շարասյան ուղղությամբ մի քանի հրթիռ են արձակել:
Դրանց մի մասը հասել է նպատակին, սակայն վնասված մեքենաների կամ զոհերի քանակի մասին այս պահին ոչ մի տեղեկություն չկա: Իր հերթին Սիրիայի կառավարական բանակը հերքել է շարասյան վրա հրթիռային հարձակման մասին լուրերը:
Ինքը' Ասադը, կարողացել է բարեհաջող մզկիթ հասնել, ուր տեղի է ունենում մուսուլմանների համար Ռամադան սուրբ ամսվա ավարտը խորհրդանշող արարողությունը:
Ավելի վաղ ապստամբները հայտնել էին, որ փակել են Ասադի առանձնատան բոլոր ճանապարհները և թույլ չեն տալու նրան հասնել մզկիթ: