Այսօր ՌԴ Սանկտ Պետերբուրգ քաղաքում տեղի է ունեցել օգոստոսի 7-ին վախճանված, ձյուդոյի վաստակավոր գործիչ Անատոլի Ռախլինի հրաժեշտի արարողությունը: 75-ամյա մարմնամարզիկը երիտասարդ տարիներին մարզել է նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին:
ՌԴ նախագահը, մասնակցելով իր մարզչի հուղարկավորությանը, դրանից հետո ցանկացել է միայնակ մնալ։ Նա առանց ուղեկցորդների զբոսնել է Սանկտ Պետերբուրգի փողոցներում, գրում է Russia-today-ը: