Այս օրերին ՀՀ քաղաքացիների շրջանում իրականացվում է ստորագրահավաք՝ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի դեմ:

Լուրեր.com-ի հետ զրույցում ՀԱԿ անդամ Զոյա Թադևոսյանը չցանկացավ մեկնաբանել այդ ստորագրահավաքը՝ համարելով, որ դա անհեթեթություն է։

«Գիտեք, ես անհեթեթությունը և հոգեկան հիվանդների կողմից ձեռնարկված միջոցառումները չեմ մեկնաբանում, որովհետև անիմաստ եմ համարում ընդհանրապես քննարկել, քննադատել հոգեկան հիվանդների։ Դա արդեն տիրոջ ձեռքի խնդիրն է, թող տերն էլ դրանց հարցերը լուծի: Մի՞թե դա աստվածահաճո արարք է»,- ասաց ՀԱԿ անդամը:

«Կարծում եք՝ ուղղորդված քա՞յլ է» հարցին ի պատասխան՝ Զոյա Թադևոսյանն ասաց. «Դա ինձ ընդհանրապես չի հետաքրքրում, ովքեր էլ որ ուղղորդել են, ուղղորդում են սեփական հանցանքները պարտակելու համար: Միայն դա: Դրա համար ասում եմ, եթե ուղղորդել են, նորից մեղքի տակ են ընկել, որովհետև մի հոծ բազմություն արդեն դառնում է խելագարների բանակ: Չարժի դա մեկնաբանել ընդհանրապես»։