Galatv.am - Որքան էլ Ազգային վիճակագրական պետական ծառայությունը փորձում է թաքցնել Հայաստանի փաստացի սոցիալական վիճակը, ամեն դեպքում այդ թվերը նայելիս հասկանում ես, որ Հայաստանը գտնվում է խոր տնտեսական-սոցիալական ճգնաժամի մեջ:
Այդ մասին ԳԱԼԱ-ի հետ զրույցում ասել է տնտեսագետ, Հայ ազգային կոնգրեսի տնտեսական հանձնաժողովի նախագահ Վահագն Խաչատրյանը'տեղեկացնելով, որ Ազգային վիճակագրական պետական ծառայությունը հրապարակել է «Հայաստանի սոցիալական վիճակ. 2012 թվական» զեկույցը:
«Ինձ ամենաշատն անհանգստացնողը կրթական բնագավառն էր: Զուտ թվերը, դպրոցների, աշակերտների, ուսուցիչների թվաքանակ և դինամիկան 2007 թվականից է տրված, բայց ես ինքս ուսումնասիրել եմ 2000-2010 թվականները: 2000 թվականին աշակերտների թիվը եղել է 570.000, այսօրվա պաշտոնական հրապարակված թիվը՝ 336.000: Նույնը, եթե վերցնում ենք, դպրոցների թիվն է պակասել, և ուսուցիչների, և աշակերտների թիվն է պակասել, և մեկ դասարանում սովորող աշակերտների թիվն է պակասել: Այսինքն' այն վիճակագրությունը, որ ամեն անգամ մեզ ներկայացնում են ընտրությունների ժամանակ, որ ընտրողների թիվը ավելացել է և այլն, և այլն, համեմատելով այս թվերի հետ՝ հասկանում ենք, որ այնտեղ պարզապես էն նկարչությունը որ ասում ենք' դա է բերում»,- ասել է Վահագն Խաչատրյանը:
Մանրամասները` այստեղ: