Tert.am - Քրեագետ Սերգեյ Գալոյանը հայտարարում է, որ Հայաստանը թալանվում է, արվեստի, մշակույթի գանձերը պարզապես գողանում են: «Դա ազգային թալան է, ամեն մեկն իր պատճառաբանությունն է գտնում, ճշտելու բաներ կան, ես շուտով անուններ կասեմ»,- այսօր կայացած ասուլիսին ասաց նա:
Վերջինիս խոսքով՝ հանցագործություն էր, երբ Հայաստանի երկու գրադարաններից գողացան մեծ արժողությամբ գրքեր. «Իսկ ո՞վ ասաց, թե այդ ինչ գրքեր են տարել: Որևէ մեկը չիմացավ այդ մասին, սա ի՞նչ բան է»:
Գալոյանը նաև հայտարարեց, որ գողացել են նաև Բաժբեուկ-Մելիքյանի նկարներից, որոնք իրենցից մեծ արժեք են ներկայացնում և խոստացավ գողերի անունները շուտով հայտնել:
Քրեագետի փոխանցմամբ՝ գողերից մեկը նշել է Գուրգեն Արսենյանի անունը, ով հավաքածու ունի: Քրեագետը նշեց նաև Սամվել Հովհաննիսյանի և Անդրանիկ Մանուկյանի անունները, սակայն դրանից ավելի չմանրամասնեց: